հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
 Թբիլիսիում հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր  են հայտնաբերվել

Թբիլիսիում հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր են հայտնաբերվել

«Հայտնում ենք, որ Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր»,-այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։

Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ, և Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա ճակատագիրը որոշելու ուղղությամբ։

  • Կիսվել: