շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թբիլիսիի քաղաքապետարանը Ախալքալաքի և Ախալցխայի քաղաքապետարաններին տրամադրել է 3-ական օգտագործված ավտոբուս

Թբիլիսիի քաղաքապետարանը Ախալքալաքի և Ախալցխայի քաղաքապետարաններին տրամադրել է 3-ական օգտագործված ավտոբուս

Թբիլիսիի քաղաքապետարանը Ախալքալաքի և Ախալցխայի քաղաքապետարաններին է հանձնել օգտագործված 3-ական ավտոբուս, գրում է akhaltskha.net-ը:

Երեք օր է ավտոբուսները Ախալցխայում եւ Ախալքալաքում են, սակայն դեռ պարզ չէ, թե որ ուղղությամբ է տեղափոխվելու տրանսպորտը: Նվիրաբերված ավտոբուսները արդյոք կփոխարինե՞ն Ախալցխայի քաղաքային տրանսպորտին:

Ախալցխայի քաղաքապետարանում հարցին պատասխան չտվեցին: Ինչ վերաբերում է Ախալքալաքին, ապա, ըստ քաղաքապետ Յուրիկ Հունանյանի, ամենայն հավանականությամբ ավտոբուսները կշարժվեն քաղաքով եւ մոտակա գյուղերով:

  • Կիսվել: