Թբիլիսահայությունը քայլերթով շարժվել է «Mtavari archi» ՀԸ և իր բողոքի ձայնը հնչեցրել արցախյան ռազմական գործողությունների վերաբերյալ հեռուստաալիքի պրոադրբեջանական գործունեության դեմ
Թբիլիսահայությունն այսօր հանդես է եկել ակցիայով, որի ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ քայլերթով նախ շարժվել են «Mtavari archi» հեռուստաընկերության մոտ և իրենց բողոքի ձայնը հնչեցրել արցախյան ռազմական գործողությունների վերաբերյալ հեռուստաալիքի միակողմանի՝ ընդգծված պրոադրբեջանական և ոչ պրոֆեսիոնալ գործունեության դեմ։
Ակցիայից լուսանկարներ է հրապարակել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Թբիլիսահայերն ավելի ուշ հավաքվել են Վրաստանում ՀՀ դեսպանության առջև և իրենց զորակցությունը հայտնել Մայր Հայրենիքին ու մարտի դաշտում հերոսաբար մարտնչող հայ զինվորին։
Հավաքի մասնակիցների հետ հանդիպել է նաև դեսպան Ռուբեն Սադոյանը և նշել, որ հայի միասնականությունը և ոգին անկոտրում են, որի ապացույցն է նաև աջակցության այս հավաքը։



