հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Տավուշի մարզում ծառը տապալվել ու փակել է Այգեհովիտ գյուղի ճանապարհը

Տավուշի մարզում ծառը տապալվել ու փակել է Այգեհովիտ գյուղի ճանապարհը

Այսօր՝ հուլիսի 28-ին, ուժեղ քամու հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

20.15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի ճանապարհին ծառը տապալվել և երկկողմանի փակել է գյուղի սկզբնամասի ավտոճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկլատից 1 մարտական հաշվարկ, և փրկարարները, չսպասելով, թե երբ կժամանեն պատկան մարմինները, որ ծառը հեռացնեն, իրենք իրենց ուժերով էլեկտրական սղոցով ծառը մասնատել ու հեռացրել են, ինչից հետո երթևեկությունը վերականգնվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

  • Կիսվել: