ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Տավուշի մարզում ճակատ-ճակատի բախվել են Nissan Altima-ն ու Opel Astra-ն. 11-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

Տավուշի մարզում ճակատ-ճակատի բախվել են Nissan Altima-ն ու Opel Astra-ն. 11-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Վանաձորի բնակիչ Արմեն Քոչարյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ Գարիկ Միրզոյանի վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, 11-ամյա Գ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հ. Ադամյանն ու Լ. Եսայանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Nissan-ի վարորդի տղան է:

  • Կիսվել: