հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տավուշի մարզում Nissan-ը հարվածել է УАЗ-ին և դիմել փախուստի. կան վիրավորներ.

Տավուշի մարզում Nissan-ը հարվածել է УАЗ-ին և դիմել փախուստի. կան վիրավորներ.

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

 Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 36 GP 192 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կողբ համայնքի վարչական տարածքում հարվածել է УАЗ մակնիշի 35 ZL 762 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հարվածի արդյունքում УАЗ-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքից որոշ ժամանակ անց ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Ուլիխանյանը և տեսուչ Էդգար Հովհաննիսյանը Nissan հայտնաբերել են Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում՝ թաքցրած։

Ոստիկանությունը պարզում է УАЗ-ի վարորդի, վիրավորների, ինչպես նաև փախուստի դիմած Nissan-ի վարորդի ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով Nissan-ը տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: