երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Տավուշի մարզում 46-ամյա վարորդը «Mercedes»-ով Իջևանի «Կենուտ» ռեստորանի մոտ բախվել  է հողաթմբին

Տավուշի մարզում 46-ամյա վարորդը «Mercedes»-ով Իջևանի «Կենուտ» ռեստորանի մոտ բախվել  է հողաթմբին

Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունոցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արամայիս Թ․-ն իր վարած «Mercedes»  մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կենուտ» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղափոխվել է Իջևան բժշկական կենտրոն։

Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: