Տավուշի մարզպետն առավել աչքի ընկած փրկարարներին պատվոգիր է հանձնել
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր այցելեց ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն։
Փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ Հայկ Ղալումյանը շնորհավորեց ՆԳՆ Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմին։
Մարզպետը բարձր գնահատեց փրկարարների պատասխանատու և նվիրումով իրականացվող ծառայությունը՝ ընդգծելով նրանց կարևոր դերը քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։ Հայկ Ղալումյանը նշեց, որ նրանց անձնվիրությունն ու մասնագիտական հմտությունները հասարակության անվտանգության կարևոր երաշխիք են։
Տոնի առթիվ առավել աչքի ընկած ծառայողները մարզպետի կողմից արժանացան պատվոգրերի։


