ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Տավուշի մարզի Բերդավանում հրդեհ է բռնկվել մեկհարկանի նորակառույց տանը

Տավուշի մարզի Բերդավանում հրդեհ է բռնկվել մեկհարկանի նորակառույց տանը

Նոյեմբերի 15-ին, Տավուշի մարզի Բերդավանում հրդեհ է բռնկվել մեկհարկանի նորակառույց տանը, հաղորդել է shamshyan.com-ը։

Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Բերդավան գյուղի 35-րդ փողոցում տուն է այրվում։

Հրշեջ-փրկարարները ու գյուղացիները նախ կանխել են նորակառույց տանը առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։ 

Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ ինքնությունը։

  • Կիսվել: