չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 31-ին, ժամը 11:17-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ըղնքարձոր» հանդամասում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել` 15:20-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

  • Կիսվել: