Տավուշի մարզի առաջին դասարանցիների թիվը 50-ով ավելի է. Մարզպետ
Այս տարի Տավուշի մարզի առաջին դասարանցիների թիվը 50-ով ավելի է. սա փոքրիկ, բայց շատ կարևոր հաջողություն է, հայտնում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Սիրելի առաջին դասարանցիներ, հարգելի ծնողներ, հարգարժան ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ:
Եվս մեկ սերունդ այսօրվանից մտավ կյանքի կարևորագույն՝ կրթության և աշխարհճանաչողության փուլ: Թող նրանց ուղեկիցները լինեն հետաքրքրասիրությունը, նպատակասլացությունը, համարձակությունը և լավատեսությունը:
Բարի երթ»,- ասվում է մարզպետի ֆեյսբուքյան գրառման մեջ։



