երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Տավուշի և Լոռու մարզերում ստեղծված վիճակը բավականին մտահոգիչ է և վտանգավոր. Աբրահամյան

Տավուշի և Լոռու մարզերում ստեղծված վիճակը բավականին մտահոգիչ է և վտանգավոր. Աբրահամյան

Տավուշի և Լոռու մարզերում ստեղծված վիճակը բավականին մտահոգիչ է և վտանգավոր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

՛՛Մի կողմից` բուն աղետի բերած վտանգներն են` ենթակառուցվածքների փլուզում, համայնքներում տեղային բլոկադաներ, հումանիտար բարդություններ, մյուս կողմից` մարդկանց ֆիզիկական անվտանգության խնդիր:

Երկրորդ, բավականին բարդացել է ՀՀ-Վրաստան կապը և չնայած Բավրայի ուղղությամբ անխափան կապը գործում է, սակայն մյուս 2 ուղղությունները` Գոգավան ու Բագրատաշեն, կա´մ փակ են կա´մ ռիսկային:

Երրորդ, իշխանությունն իր ինստիտուտները նախապատրաստում է ո´չ թե ներքին անվտանգային խնդիրների լուծման, այդ թվում` աղետներին դիմակայելու համար, այլ իշխանության պահպանման ուղղությամբ:

Երկու մարզերում մեր քաղաքացիները անվտանգային, հումանիտար, հոգեբանական աջակցության կարիք ունեն և առկա խնդիրներին պետք է ամենայն լրջությամբ մոտենալ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: