հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները միջոցառումներ են իրականացրել

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները միջոցառումներ են իրականացրել

նցկացվել են նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից։
Արմավիրի մարզի Արաքս համայնքում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Ուսումնական անցկացման նպատակները`

• կատարելագործել համայնքի ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, որոշումների ընդունման գործում.
• կատարելագործել ուժերի պատրաստականությունն աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:
Ուսումնավարժությանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, համայնքի տարհանման հանձնաժողովը:

Ուսումնավարժության անցկացման ընթացքում առաջացան հարցեր և խնդրադրումներ, ներկայացվեցին համապատասխան լուծումներ, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին կիրառել արտակարգ իրավիճակի պայմաններում գործելու հմտություններն ու ունակությունները, միաժամանակ փորձառություն ձեռք բերել արագ կողմնորոշման և հրատապ որոշումներ կայացնելու ուղղությամբ։

Նմանատիպ միջոցառումները կրելու են պարբերական բնույթ:

  • Կիսվել: