երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թաթուլ-Հացաշեն ավտոճանապարհին «GAZel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ․ օգնության են հասել փրկարարները

Թաթուլ-Հացաշեն ավտոճանապարհին «GAZel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ․ օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 20-ին, ժամը 20։49-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաթուլ-Հացաշեն ավտոճանապարհին «GAZel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Գ․) և վարորդին ու 12 ուղևորներին ցուցաբերել համապատասխան օգնություն:

  • Կիսվել: