չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տաթևի վանքի մոտ բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ. երթեւեկությունը դարձել է միակողմանի

Տաթևի վանքի մոտ բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ. երթեւեկությունը դարձել է միակողմանի

Նոյեմբերի 29-ին, ժամը 01։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակել են (մոտ 500 մ) «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․) և դուրս բերել արգելափակումից. ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի:

  • Կիսվել: