երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Տաթև-Լծեն-Սիսիան ավտոճանապարհին բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք և խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությունը

Տաթև-Լծեն-Սիսիան ավտոճանապարհին բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք և խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությունը

Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք և խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3, իսկ Տաթև-Լծեն-Սիսիան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ 1 բեռնատար ավտոմեքենա:

  • Կիսվել: