երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է՝ անմխիթար վիճակում․ ռազմավարական նշանակությունն անգնահատելի է. Աբրահամյան

Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է՝ անմխիթար վիճակում․ ռազմավարական նշանակությունն անգնահատելի է. Աբրահամյան

ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Տաթև-Աղվանի-Կապան մայրուղուց, որոնց կից՝ գրել է.  «Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը ասֆալտապատվելուց հետո (2021 թ.) ամեն տարի հիմնանորոգում, մասնակի վերանորոգում են, սակայն շարունակում է անմխիթար վիճակում գտնվել:

Սա, ի դեպ, այն ճանապարհն է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային և եկել էր փոխարինելու Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին, որի տարբեր հատվածներ գործող կառավարիչը պարզապես նվիրեց, զիջեց Ադրբեջանին:

Սա ոչ միայն մարզային, այլ հանրապետական առանցքային նշանակություն ունեցող երակ է, որի ռազմավարական նշանակությունը բոլոր առումներով անգնահատելի է»:

  • Կիսվել: