շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Տաշիրում հրդեհ է բռնկվել տներից մեկին կից անասնագոմի տանիքում

Տաշիրում հրդեհ է բռնկվել տներից մեկին կից անասնագոմի տանիքում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 36 քմ)։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 08։55-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 20 քմ։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մյուս հատված։

  • Կիսվել: