հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Տաշիր պիցցա» պիցցերիաներից օգտված 7 քաղաքացի շարունակում է բուժումը, մյուսները դուրս են գրվել. ԱՆ

«Տաշիր պիցցա» պիցցերիաներից օգտված 7 քաղաքացի շարունակում է բուժումը, մյուսները դուրս են գրվել. ԱՆ

Նոյեմբերի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության բռնկման ընթացքում հոսպիտալացվածներից բուժումը շարունակում է 7 քաղաքացի` «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուսները դուրս են գրվել բժշկական կազմակերպություններից:

Հիշեցնենք, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության բռնկման ընթացքում հոսպիտալացվածների թիվը հասել էր 179-ի:

 

 

 

  • Կիսվել: