չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով

«Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով

«Տաշիր Պիցցա» թիմը հայտարարություն է տարածել՝ կապված իր մասնաճյուղերում արձանագրված թունավորման դեպքերի հետ:

՛՛Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:

Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է՛՛,-ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի:

 

 

  • Կիսվել: