ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Իրականությունը Երևանի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տրված կոնցեսիայի վերաբերյալ հայտարարությունների հակառակն է. Գալուզին

Իրականությունը Երևանի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տրված կոնցեսիայի վերաբերյալ հայտարարությունների հակառակն է. Գալուզին

Իրականությունը հակառակն է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) կոնցեսիայի վերաբերյալ Երևանի հայտարարություններին, բոլոր եկամուտները ներդրվում են Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման մեջ։ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Հայաստանում ռուս տնտեսվարողների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինի մեկնաբանության մեջ։

«Ամենայն լրջությամբ ենք ընդունում Հայաստանի ղեկավարության՝ հայկական երկաթուղային ցանցի կառավարման «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիան ինչ-որ երրորդ երկրի վաճառելու անհրաժեշտության մասին հայտարարություններին։ Պնդվում է, թե ռուսական ներկայությունն իբր զրկում է Հայաստանին մրցակցային առավելություններից՝ արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Իրականում, սակայն, ամեն ինչ հակառակն է. ռուսական ընկերությունը բազմաթիվ տարիներ բոլոր եկամուտները ներդնում է հայկական երկաթուղային ենթակառուցվածքի աջակցման, թարմացման և զարգացման գործում»,- նշել է դիվանագետը։

  • Կիսվել: