ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Տաշիր» հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին 6000 գիրք է նվիրաբերել

«Տաշիր» հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին 6000 գիրք է նվիրաբերել

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին 6000 գիրք է նվիրաբերել: Այդ մասին ասվում է հիմնադրամի կայքում: Հավաքածուն մոտ ժամանակում հասանելի կլինի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի ընթերցողներին:

Կայքում նշվում է, որ «հավաքածուն հատկապես արժեքավոր է հայալեզու եւ օտարալեզու հայագիտական, պատմագրական, պատմագիտական, աղբյուրագիտական եւ մատենագիտական կարեւոր հրատարակություններով, հայերեն եւ օտարալեզու տարբեր արժեքավոր բառարաններով, հանրագիտարաններով, ինչպես նաեւ մի շարք կարեւոր պարբերականների ամբողջական հավաքածուներով:

«Հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի գրքերի նվիրատվությանը, ինչի շնորհիվ, առաջին հերթին, վերածնվում է ձեռագիրը, ապա՝ տպագիր գիրքը, որը հրապարակվում է եւ հասանելի դառնում յուրաքանչյուրին: Այսօր գիրք նվիրելու ավանդույթը հատկապես կարեւոր է երիտասարդ սերնդի համար»,-ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության եւ ձեռագրերի պահոցի տնօրեն Արարատ Պողոսյանը:       

  • Կիսվել: