ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թարմացվում է Գյումրիի ավտոբուսային պարկը

Թարմացվում է Գյումրիի ավտոբուսային պարկը

ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում (50-50% հարաբերակցությամբ) Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուս, որից 4-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում է: Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից:

Նշվում է, որ առաջիկայում Գյումրի կներկրվեն մեքենաների հաջորդ խմբաքանակները:

  • Կիսվել: