շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Տարեսկզբին աշխատակիցների հետ ծագած սոցիալական խնդիրները լուծվել են 10-11 օրվա ընթացքում. ԶՊՄԿ

Տարեսկզբին աշխատակիցների հետ ծագած սոցիալական խնդիրները լուծվել են 10-11 օրվա ընթացքում. ԶՊՄԿ

Տարեսկզբին աշխատակիցների հետ ծագած սոցիալական խնդիրները լուծվել են 10-11 օրվա ընթացքում։ Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հայաստանի հանքարդյունաբերությունը» («Mining Armenia Forum 2025») համաժողովի ժամանակ հայտարարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

«Մինչ աշխատակիցները կհայտարարեին իրենց դժգոհությունը, նրանց հստակ տեղեկացվել էր, որ իրենց ուզածը արվում է և որ առաջընթացն արդեն իսկ գրանցվել է։ Սակայն սա բավարար չէր և մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտեցին բունտի միջոցով։ Իրավիճակը կարգավորվեց, բայց մենք դրանով չսահմանափակվեցինք», ասաց նա՝ ավելացնելով, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվում, միջոցառումներ են իրականացվում և աշխատակիցների մտահոգություններին ավելի մեծ ուշադրություն է դարձվում։

Նրա գնահատմամբ խնդրի արմատը կայանում է ընկերության գործընթացներում աշխատակիցների ներգրավվածությամբ, ինչը կարող է թույլ տալ ապագայում խուսափել նման դեպքերից․«Այս փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել աշխատակիցների հետ և մեծ ուշադրություն հատկացնել նրանց»։

Ստեփանյանը հավելել է, որ վստահության հարցը ոլորտի գլխավոր խնդիրն է։ «Մենք տեսել ենք, թե ինչպես կարելի է վստահություն կառուցել ինստիտուցիոնալ մակարդակում՝ տարիների ընթացքում կազմակերպության և համայնքների միջև նման հարաբերություններ զարգացնելով և թե ինչպես այն կարող է կորչել շատ կարճ ժամանակում։ Սա կարող է աղետալի ազդեցություն ունենալ համայնքի, ընկերության և կենտրոնական կառավարության վրա, յուրաքանչյուրի վրա յուրովի․ մեկի վրա՝ աշխատատեղերի տեսքով, մյուսի վրա՝ ներդրումների տեսքով և այլն։ Ամուլսարի դեպքում վստահության վերականգնման համար բազմաթիվ տարիներ պահանջվեցին։

  • Կիսվել: