երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տաքսին բախվել է կայանած մեքենաներին. կա տուժած

Տաքսին բախվել է կայանած մեքենաներին. կա տուժած

Հունվարի 4-ին, ժամը 22:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան փողոցում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է կայանած «Renault Meglio» (վարորդ՝ Մկրտիչ Բ., ծնված 1961 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Սերգեյ Մ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաներին և շրջվել։

«Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները փակել են «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

  • Կիսվել: