ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Տանիքը պոկվել և ընկել է արտաքին լուսավորման սյան լարերի վրա

Տանիքը պոկվել և ընկել է արտաքին լուսավորման սյան լարերի վրա

Հունիսի 11-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամու հետևանքով պոկվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան բակում գտնվող զրուցարան-տաղավարի մետաղյա տանիքն ամբողջությամբ (մոտ 40 քմ) պոկվել և ընկել է արտաքին լուսավորման սյան լարերի վրա. տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները հեռացրել են պոկված տանիքը լարերի վրայից։

  • Կիսվել: