կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
«Tamara Food»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը կվերսկսվի

«Tamara Food»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը կվերսկսվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Թամարա Ֆուդ» ՍՊԸ-ին (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) պատկանող մսամթերքի արտադրամասում։Հայտնում են տեսչությունից։

Լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներով՝ վերացվել է «Պելմենի ընտանեկան» և «Մսով լցոնված բլինչիկ» արտադրատեսակների արտադրության կասեցումը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը՝ ապահովելու համար սննդամթերքի անվտանգության և որակի պահպանումը։

  • Կիսվել: