կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թալինի հիվանդանոցի շտապօգնության մեքենան, որում եղել է 8 ուղևոր, Երևանի ճանապարհին բախվել է Volkswagen-ին. կան վիրավորներ

Թալինի հիվանդանոցի շտապօգնության մեքենան, որում եղել է 8 ուղևոր, Երևանի ճանապարհին բախվել է Volkswagen-ին. կան վիրավորներ

Օգոստոսի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Թալինի շտապօգնության ավտոմեքենային մեկ այլ անհայտ մակնիշի ավտոմեքենա է բախվել, ինչից հետո այդ ավտոմեքենան դիմել է փախուստի, գրում է shamshyan.com-ը:

Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ստացած օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Ոչ թե շտապօգնության ավտոմեքենային են հարվածել, այլ շտապօգնության ավտոմեքենան է հարվածել «Volkswagen մակնիշի ավտոմեքենային, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։

Պարեկները կարճ ժամանակում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում հայտնաբերում են վթարված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում։ Պարզվում է, որ Թալինի բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, որը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Սարգիս Մ․-ն, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել է Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Պ․-ի վարած «Volkswagen» ավտոմեքենային, ապա դիմել փախուստի։

Շտապօգնության ավտոմեքենան Արագածոտնի պարեկները հայտնաբերում են Երևանում, ինչից հետո վարորդը այդ մեքենայով ներկայանում է ոստիկանության Թալինի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, շտապօգնության ավտոմեքենայում եղել են 8 ուղևոր։

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։

 

  • Կիսվել: