կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Թագուհի Թովմասյանը մասնակցում է «Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2023»-ին

Թագուհի Թովմասյանը մասնակցում է «Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2023»-ին

ԱԺ անկուսակցական Թագուհի Թովմասյանը  մասնակցում է «Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2023»-ին։ Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

 «Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցում եմ «Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2023»-ին, որը կազմակերպվել է Իսլանդիայի կառավարության և խորհրդարանի կողմից՝ «Կին քաղաքական առաջնորդների» (WPL) հետ համատեղ։

Այստեղ հավաքված են աշխարհի ամենատարբեր պետությունների կին առաջնորդները, ովքեր ձգտում են ավելի արդար և խաղաղ աշխարհի, որտեղ գենդերային հավասարությունը ներառված է քաղաքական և տնտեսական որոշումների կայացման ու առաջնորդության բոլոր ասպեկտներում։

Ֆորումի շրջանակներում այցելեցինք աշխարհի ամենահին խորհրդարանը, հյուրընկալվեցինք նախագահի նստավայրում և ձեռքբերեցինք պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար»,- գրել է նա։

  • Կիսվել: