երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թագուհի Թովմասյանը Կարմիր խաչի պատվիրակների հետ քննարկել է գերիների հարցը և սահմանային իրավիճակը

Թագուհի Թովմասյանը Կարմիր խաչի պատվիրակների հետ քննարկել է գերիների հարցը և սահմանային իրավիճակը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է արմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ Հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։

Պատգամավորը, մասնավորապես, հայտնել է․

«Քննարկեցինք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից հետո առաջացած իրավիճակին, Արցախյան հակամարտությանը վերաբերող առաջնային մարդասիրական խնդիրներին` այդ թվում հայ գերեւարված անձանց ու անհայտ կորածներին առնչվող հարցեր:

Կարեւորեցի ազատազրկված անձանց կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաեւ նրանց վերադարձն ապահովելուն ուղղված քայլերի իրականացումը:

Երկուստեք անդրադարձ կատարվեց սահմանամերձ գոտիներում ստեղծված ծանր իրավիճակին, մասնավորապես քննարկվեցին բնակչության համար առաջացած եւ կենսական նշանակություն ունեցող խնդիրները»:

  • Կիսվել: