ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սահմանամերձ Կութում բաշխել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սահմանամերձ Կութում բաշխել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ

Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ համայնքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ «Մեյջորել Արմենիա» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ բաշխել է սննդի և հիգիենիկ պարագաների 314 փաթեթ: Կազմակերպության աշխատակիցները մասնակցել են փաթեթավորման և բաշխման աշխատանքներին:

«Հայկական Կարմիր խաչի ընկերության մարդասիրական առաքելությանը պարբերաբար միանում են կորպորատիվ հատվածի մեր գործընկերները, ինչի շնորհիվ կարողանում ենք ընդլայնել մեր շահառուների շրջանակը և տրամադրվող աջակցության ծավալները:

«Մեյջորել Արմենիան» 4 միլիոն դրամ նվիրատվություն էր կատարել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքներին աջակցելու նպատակով»,- ասված է Հայկական Կարմիր խաչի ընկերության հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: