շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թագուհի Մաթիլդան այցելել է «Առաքելություն Հայաստան սոցիալական ծառայություններ» կենտրոն

Թագուհի Մաթիլդան այցելել է «Առաքելություն Հայաստան սոցիալական ծառայություններ» կենտրոն

Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի ուղեկցությամբ այցելել է «Առաքելություն Հայաստան սոցիալական ծառայություններ» կենտրոն։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

​Կենտրոնում թագուհին հանդիպել է տարբեր ազգերի ներկայացուցիչ փախստականների հետ, ծանոթացել մատուցվող ծառայություններին, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:

Այցի ընթացքում քննարկվել են նաև փախստականների ինտեգրմանն ուղղված հարցերը։

  • Կիսվել: