երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Սյունիքում տղամարդն ընկերների հետ օգնության են հասել մետաղական ցանցի մեջ արգելափակված, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծին

Սյունիքում տղամարդն ընկերների հետ օգնության են հասել մետաղական ցանցի մեջ արգելափակված, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծին

Դեկտեմբրի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ Մարտուն Մելքումյանը գտնվելիս է եղել  Քաջարան համայնքի Գեղի գյուղի մոտակայքում, որտեղ նկատել է, որ Բեզուարյան այծը արգելափակվել է մետաղական ցանցի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունը կանչել է իր ընկերներին և նրանց օգնությամբ այծին կարողացել են ազատ արձակել, որը փախել է  անտառի ուղղությամբ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները, ովքեր չցանկացած տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ եթե Մարտունը օգնության չհասներ այծին, ապա նա հոշոտվելու էր անտառի գիշատիչների կողմից կամ միգուցե ինչ-որ մեկը որսար։

Հիշեցնենք, որ Բեզուարյան այծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և այն համարվում է հազվագյուտ և վտանգված տեսակ։

  • Կիսվել: