հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Սյունիքում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում

Սյունիքում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի խաչմերուկում կցորդիչով բեռնատար ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են բեռնատարում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:

  • Կիսվել: