կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սյունիքի Վարդանիձոր գյուղի մոտ 3հա անտառածածկ տարածք է այրվել

Սյունիքի Վարդանիձոր գյուղի մոտ 3հա անտառածածկ տարածք է այրվել

Օգոստոսի 12-ին, ժամը 02:00-ից դեպքի վայր են մեկնել 28 հրշեջ-փրկարար ու փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 20:35-ին: Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 3 հա անտառածածկ տարածք:

Փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

***

Օգոստոսի 11-ին, ժամը 19:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդանիձոր գյուղին հարակից տարածքում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական (9 փրկարար ծառայող) ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է սարալանջին՝ «Արևիք ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով փրկարարները չեն կարող մոտենալ (մոտ 5 ժամ ոտքով) դեպքի վայր․ աշխատակիցների կողմից տեղում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

  • Կիսվել: