ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սյունիքի մարզում վարորդը ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ով բախվել է գազատար խողովակներին ու կողաշրջվել

Սյունիքի մարզում վարորդը ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ով բախվել է գազատար խողովակներին ու կողաշրջվել

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի կազմում: Ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Մարութ Հայրապետյանը իր վարած КамАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 298.3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կապանի գազի հաշվիչ կայանի վթարավերականգնողական բաժնի աշխատակիցները, ովքեր ձեռնարկել են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարը արագ վերացնելու ուղղությամբ: 

  • Կիսվել: