ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սյունիքի մարզում 56-ամյա վարորդը Scania բեռնատարով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. կա զոհ

Սյունիքի մարզում 56-ամյա վարորդը Scania բեռնատարով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. կա զոհ

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 56-ամյա Լևոն Կարապետյանը իր վարած Scania R420 մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195.5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի արգելապատնեշին և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան գոտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Կարապետյանը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Մարկո Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ: 

  • Կիսվել: