շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սյունիքի մարզում 20-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ

Սյունիքի մարզում 20-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 20-ամյա  Ջոն Սահակյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան- Մեղրի  ավտոճանապարհի   304-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատականող  КамАЗ 53213 մակնիշի  բեռնատարի հետնամասին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ջ. Սահակյանն ու նրա ուղևոր, Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Կապան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դաասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայանքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: