հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սյունիքի մարզպետը՝ Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղեր տանող ճանապարհների կառուցման մասին

Սյունիքի մարզպետը՝ Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղեր տանող ճանապարհների կառուցման մասին

«Հողային աշխատանքները գրեթե վերջացած են, ուղղությունները հայտնի են։ Մի մասը Տանձավեր կամ Քաշունի հատվածից գալիս է դեպի Շուռնուխ և Բարձրավան, գործում է  նաև Խոտ-Որոտանը, ընդ որում այդ երկու ճանապարհները իրար հետ կապվում են: Շինարարական աշխատանքները շարունակվում են, ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն անմիջապես եղանակների նպաստավոր լինելու դեպքում»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  այն հարցին, թե Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերում ինչ ուղղություններով են ճանապարհներ կառուցվելու՝ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Ըստ մարզպետի՝ այդ տարածքներն այժմ ապահովվում են հանրային տրանսպորտով. «Բացի սա, մենք ունենք նաև Խոզնավար-Խնածախ-Վաղատուր հատվածը, ճանապարհների կառուցման համար այս հատվածը ևս  առաջնահերթ է»:

  • Կիսվել: