ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սյունիքի մարզպետն աշխատանքային խմբի հետ այցելել է Գորայք համայնք

Սյունիքի մարզպետն աշխատանքային խմբի հետ այցելել է Գորայք համայնք

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետարանի՝ տարբեր ոլորտների պատասխանատուներից կազմված աշխատանքային խմբի հետ այցելել է Գորայք համայնք։
 
Նա հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավարի, բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաև բնակիչների հետ․ քննարկվել են գորայքցիներին հուզող տարբեր հարցեր, որոնք վերաբերել են գյուղատնտեսությանը, հողօգտագործմանը, ջրամատակարարմանը, սոցիալական, առողջապահական, զբաղվածության խնդիրներին և այլն։
 
Համայնքի բնակավայրերի համար լուրջ խնդիր են այս ամառ երաշտից տուժած ցանքատարածությունները։ Որոշվել է մարզպետարանի մասնագետների կողմից գնահատել գյուղացիների վնասներն ու ներկայացնել կառավարությանը։
 
Համայնքին է հանձնվել նաև ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում Գորայքին հատկացված 45 մլն դրամ արժողությամբ «Ռոստելմաշ ՆՈՎԱ 340» մակնիշի հացահատիկահավաք կոմբայնը, որը բերքահավաքի շրջանում կօգնի էապես նվազեցնել բերքի կորուստը։

  • Կիսվել: