շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սյունիքի մարզպետարանում քննարկվել են բռնի տեղահանված անձանց օգնելուն միտված ծրագրերն ու հնարավորությունները

Սյունիքի մարզպետարանում քննարկվել են բռնի տեղահանված անձանց օգնելուն միտված ծրագրերն ու հնարավորությունները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ու Հայկական Կարմիր խաչի ընկերության Սյունիքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից:
 
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել նրանց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և առաջնային կարիքները հոգալու գործընթացում ունեցած մեծ ներդրման ու մարզում բոլոր կառույցների հետ կատարած միասնական կարևոր աշխատանքի համար։
 
Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին հակիրճ ամփոփել են արածը՝ նշելով, որ իրենք փորձել են օգնել ինչով հնարավոր է, իսկ հիմնական ծանրությունը մարզային, տեղական ու պետական կառույցների ուսերին էր։
 
Քննարկվել են տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները, դրանց առաջնահերթ ուղղությունները, արդյունավետ, թիրախային համագործակցության համար՝ մարզային իշխանության և գործընկեր կազմակերպությունների միջև համակարգված համատեղ աշխատանքի կարևորությունը։

  • Կիսվել: