կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սյունիքի գյուղերում տասնյակ ազատ տներ կան, որոնք համայնքի ղեկավարները պատրաստ են տրամադրել արցախցիներին. Արմեն Խաչատրյան

Սյունիքի գյուղերում տասնյակ ազատ տներ կան, որոնք համայնքի ղեկավարները պատրաստ են տրամադրել արցախցիներին. Արմեն Խաչատրյան

Սյունիքի գյուղերում տասնյակ ազատ տներ կան՝ տնամերձ այգիներով, որոնք համայնքի ղեկավարերը պատրաստ են տրամադրել արցախցիներին: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա նկատեց, որ  վիճակագրությունը ցույց է տալիս, որ քչերն են օգտվում այդ հնարավորությունից: «Լավ հասկանում եմ, որ պատերազմից հետո կան վախեր և ծանր ապրումներ, բայց կարծում եմ՝ ժամանակի հետ դուրս կգան այդ վախերը և ապրումները»,-ասաց նա և նշեց, որ արցախցիները ՀՀ-ում ցանկացած վայրում ապահով պետք է զգան:

  • Կիսվել: