չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում բացվել են 17 նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում բացվել են 17 նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում բացվել են 17 նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։

ԿԳՄՍ նախարարության և ԱՏՁՄ-ի աջակցությամբ՝ Սյունիքի մարզի Օխտար, Աճանան, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Ձագիկավան, Լեռնաձոր, Լեհվազ, Ծավ, Շվանիձոր, Որոտան, Խնածախ, Հարթաշեն, Իշխանաձոր գյուղերում,

Հայ Կրթական հիմնարկության և ԱՏՁՄ աջակցությամբ՝ Սյունիքի մարզի Խոտ գյուղում և Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում,

Գերմանական Clevis gmbH ընկերության ֆինանսական աջակցությամբ և ԱՏՁՄ օժանդակությամբ՝ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքում բացվել են ինժեներական լաբորատորիաներ։

2022թ․ հունվարին կմեկնարկեն դասընթացները, որոնց կմասնակցեն շուրջ 500 երեխաներ։

  • Կիսվել: