հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ջրանջատումներ կլինեն

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 3-ին ժամը 23:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի Հացավան և Աշոտավան գյուղերի, Շաքի գյուղի և հարակից իրավաբանական բաժանորդների  ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 07:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 3-ին ժամը 09.00-ից մինչև դեկտեմբերի 4-ի ժամը 09.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Երևանյան, Սախարով, Շահումյան, Բաղրամյան, Ս.Պողոսյան, Սպանդարյան, Կոմիտաս, Կամո, Մռավյան, Է. Պողոսյան, Իսահակյան և Տեր-Գաբրիելյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: