հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ընթացքում Վեհափառի անունը կրկին զեղչվեց

Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ընթացքում Վեհափառի անունը կրկին զեղչվեց

Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Սուրբ և Անմահ Պատարագ, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատարագի ընթացքում ևս Վեհափառի անունը չհնչեց, ինչից հետո, հավատացյալ ժողովուրդը սկսեց բարձրաձայն հնչեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։

Հիշեցնենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցին պատկանում է Արարատյան հայրապետական թեմին, որի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Ամենայն հայոց կաթողիկոսին դավաճանած տասը սրբազաններից մեկն է։ Պատարագը մատուցում է Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը։

  • Կիսվել: