չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Հունիսի 12-ին, ժամը 13:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուխտագնացներից մեկի (Ա. Ա., ծնված 1976 թ.) ինքնազգացողությունը նույնպես վատացել է, ում փրկարարները մոտ 100 մետր պատգարակով բարձրացրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները Մ. Մ.-ին մոտ 100 մետր պատգարակով բարձրացրել և մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, վերջինս փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: