շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել է և վնասվածք ստացել. օգնության են հասել փրկարարները

Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել է և վնասվածք ստացել. օգնության են հասել փրկարարները

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 16:45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի կողմից Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 5 կմ)։   

  • Կիսվել: