հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է «Արտ լանչից» սնունդ ստանալ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է «Արտ լանչից» սնունդ ստանալ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է «Արտ Լանչից» սնունդ ստանալ։ Այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց Բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

Պատճառը, հիշեցնենք, բուժկենտրոնում արձաագրված ենթադրյալ թունավորման դեպքն է, որի հետևանքով մատակարարված սննդի ընդունումից հետո աղեստամոքսային խանգարում էր ստացել 54 անձ, այդ թվում՝ 2 հղի: Նրանց բոլորի, ինչպես փոխանցեց Ծովինար Խաչատրյանը, վիճակը լավ է:

«Բժշկական կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է «Արտ լանչից» սնունդի ընդունումը մինչև կպարզվեն փորձաքննության արդյունքները։ Այժմ սնունդ բուժհիմնարկը ստանում է այլ վայրից», -նշեց Ծովինար Խաչատրյանը։

Նկատենք, որ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություններ են իրականացնում, փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության, արդյունքները կլինեն մինչև մեկ շաբաթվա ընթացքում։

«Արտ լանչի» տնօրինոոթյունը չի շտապում հանդես գալ մեկնաբանություններով, գերադասելով սպասել փորձաքննության արդյունքներին: Ընկերության տնօրեն Բակուր Մելքոնյանը միայն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ «թունավորում, որպես այդպիսին չի եղել, եղել է ստամոքսային խանգարում, և որ այդ օրը «Արտ լանչի» սնունդից օգտվել են բազում բուժաշխատողներ և բկ-ում բուժվող հիվանդներ, բայց խանգարում նկատվել է առանձին մարդկանց մոտ միայն»:

  • Կիսվել: