երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ

Այսօր առավոտյան Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մի շարք պաշտոնակլան հանդիպումներ է ունեցել, այդ թվում նաեւ՝ Սուրբ Աթոռում հավատարմագրված ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանի հետ: Նրանց հանդիպումը հրաժեշտի հանդիպում էր, քանի որ այս օրերին լրանում է Նազարյանի պաշտոնավարության ժամկետը։

Կարեն Նազարյանը Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել 2018-ի դեկտեմբերին, նստավայրը՝ Վատիկան:

  • Կիսվել: