կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 2 ամսական երեխան բնածին թոքաբորբ է ունեցել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 2 ամսական երեխան բնածին թոքաբորբ է ունեցել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 2 ամսական տղա երեխան ունեցել է բնածին թոքաբորբ, շնչական անբավարարություն և ծանր վիճակում է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Նախարարությունից նաև հավելել են, որ երեխան ծնվել է 31 շաբաթականում։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել մարտի 14-ին։ Երեխան Երևան էր տեղափոխվել փետրվարի 24-ին, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից։ ԴԵպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: